Պենտագոնից հայտնել են, որ ՌԴ-ն չի կարողանա իր ներուժը պահպանել 2025-2035 թթ-ին

ԱՄՆ-ի համար Ռուսաստանը հազիվ թե նույնպիսի սպառնալիք ներկայացնի, ինչպես Չինաստանը, քանի որ չի կարողանա իր պոտենցիալը պահպանել ընթացիկ մակարդակում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ Շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երբ մենք խոսում ենք 2025-2035 թովականների հորիզոնների մասին, ըստ որոնց գնահատում ենք այդ պահին մեր գործառույթները կատարելու սեփական հնարավորությունները, ապա մենք ընդունակ կլինենք ավելի մեծ հնարավորությունների հասնելու, քան Չինաստանը եւ հնարավոր է՝ Ռուսաստանը, որը հազիվ թե կարողանա նույն մակարդակում պահպանել այն, ինչ հիմա անում է: Այնտեղ ժողովրդագրական եւ տնտեսական ցուցանիշները նվազում են: Եվ չեմ կարծում, որ 2025-2035 թվականներին Ռուսաստանը նույնպիսի զգալի սպառնալիք կներկայացնի, ինչպիսին Չինաստանը»,- ասել է նա Դյուկի համալսարանում ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է Պենտագոնի կայքում:

Դանֆորդի կարծիքով՝ Չինաստանն իր պոտենցիալը մեծացնելու ավելի մեծ հնարավորություններ ունի:

«Այն, ինչ վերջին մի քանի տարիներին նրանք արել են իրենց ռազմական պոտենցիալը մեծացնելու առումով, իմ կարծիքով, կշարունակեն…Կարծում եմ՝ հաջորդ 20-30 տարիներին Չինաստանը պետք է դիտարկել որպես սպառնալիք, որի ուղղությամբ պետք է կողմնորոշվենք»,- հավելել է Դանֆորդը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38393