Պաղեստինը կիսում է Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին Բաքվում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ-Մալիկին:
Minval.az հաղորդմամբ, նա նշել է, որ Պաղեստինը հանդիսանում է միջազգային օրենքների կատարման կողմնակից:
«Կարծում ենք, որ միջազգային հանրության լավագույն աջակցությունն է միջազգային օրենքների կատարումը և ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի կյանքի կոչումը», — հավելել է նա:
Նշենք, որ Պաղեստինի հակահայ դիրքորոշումը բոլորովին նորություն չէ: Պաղեստինը բազմիցս է հայտարարել, որ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը և այդտեղ անցկացվող որևէ ընտրության արդյունքներ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38367