Վրաստանն ու Ադրբեջանն արդեն երկար տարիներ զարգացնում են սերտ համագործակցությունը պաշտպանության և անվտանգության ոլորտներում: Համատեղ զորավարժությունները տեղի են ունենում թուրք գործընկերների մասնակցությաբ` եռակողմ ձևաչափով: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին հետախուզության նախկին աշխատակից Թեյմուր Թումանիշվիլին:
Նա նշել է, որ տարիներ առաջ ստորագրվել է Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա կարևորագույն կոմունիկացիաների համատեղ պաշտպանության համաձայնագիրը:
Ըստ նրա, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների միջոցով ամրապնդում են երկկողմ ավանդական կապերը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38357