Իրանը, հակառակ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կշարունակի իր նավթի վաճառքը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Ամերիկան ցանկանում էր զրոյացնել իրանական նավթի վաճառքը, բայց մենք կաշունակենք վաճառել մեր նավթը, որպեսզի ճեղքենք պատժամիջոցները»,-նշել է նա:
Պատժամիջոցների օբյեկտներ են դառնում նախ եւ առաջ Իրանի նավթային ճյուղը, ինչպես նաեւ նրա բանկային հատվածը, նավաշինությունը եւ ծովային փոխադրումները, տնտեսության մի շարք այլ ճյուղեր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38355