Սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի որդիները, որին սպանել են Ստամբուլում թագավորության հյուպատոսարանում, պահանջել են իրենց վերադարձնել հոր մարմինը, որպեսզի իրենք կարողանան նրան հողին հանձնել:
«Այն ամենն, ինչ այժմ մենք ցանկանում ենք, նրան թաղելն Է Ալ Բաքիում (գերեզմանատուն) Մեդինայում նրա ընտանիքի մյուս անդամների հետ: Ես այս մասին խոսել եմ սաուդյան իշխանությունների հետ, եւ հուսով եմ, որ դա շուտով տեղի կունենա»,- մեջբերում է CNN հեռուստաալիքը Սալահ Խաշկոջիի՝ սպանված լրագրողի ավագ որդու խոսքը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38343