Ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի դեպքում Վրաստանի «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն մտադիր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
«Անհրաժեշտ է փոխել քաղաքական համակարգը: Մեր առաջին քայլը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելն է», – հայտարարել է Վաշաձեն ընտրողների հետ հանդիպմանը Քութայիսում:
Նա հայտարարել է կառավարությունն «արհեստավարժներով» համալրելու անհրաժեշտության, դատական և իրավապաշտպան համակարգերում բարեփոխումների իրականացման մասին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38335