Թուրքիան կարողացել է զգալիորեն կրճատել արտասահմանյան սպառազինությունից կախվածությունը, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Anadolu-ն:
Նրա խոսքով՝ ներկայումս բանակն արտասահմանից ստանում է զենքի 35 տոկոսը, մինչդեռ նախկինում՝ 80 տոկոսը:
«Աշխարհի թոփ-100 պաշտպանական ընկերությունների մեջ են մտել 4 թուրք արտադրողներ: Այս ցանկում ներառված ընկերությունների թվով Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 6-րդ տեղը»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիան Ուկրաինայի հետ բանակցություններ է վարել երկու երկրների պաշտպանական համալիրների միջեւ համագործակցության հարցի շուրջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38333