Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա. Արամ Սարգսյանը կմասնակցի ընտրություններին

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել միայնակ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այդպիսով վերջակետ դնելով «Ելք», ինչպես նաև «Լույս» դաշինքների գոյության մեջ:

Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը.

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա:

«Հանրապետությունը» մասնակցելու է Աժ արտահերթ ընտրություններին` իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Մնացածը առաջիկայում»,- գրել է Արամ Սարգսյանը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38329