ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կազմակերպության ժամանակավոր պաշտոնակատարն է նրա տեղակալ Վալերի Սեմերիկովը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետեւած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երեւանի կայազորի պետի պաշտոնը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38300