Լավրովը պատմել է, թե ինչից է կախված ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել դժվար թե հաջողվի, քանի դեռ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը չի կայունացել: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը. հայտնում է ՌԻԱ Նովոստին:


«Ձեռք բերված պայմանավորվածությունը (Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մեջև - խմբ.) կայանում էր նրանում, որ շփումները պետք է շարունակվեն, որ ԱԳ նախարարները պետք է հանդիպեն և որ, իհարկե, Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք այդ պայմանավորվածությունը ողջունում ենք»,- ասել է Լավրովը:


Նա նաև շել է, որ հասկանում են, որ քանի դեռ ներքաղաքական գործընթացները Հայաստանում չեն ավարտվել, ընդ որում՝ բավականին բուռն, դժվար է լուրջ դիտարկել ճգնաժամային այս իրավիճակից դուրս գալու տարբերակներ և ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորման հնարավորություններ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38279