ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերի 9-ին նշանակելու մասին:
Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը, նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել, ըստ որի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38238