Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Բաքու

Մի քանի ժամ առաջ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդներին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:


Ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը, ռուսաստանցի միջնորդ Իգոր Պոպովը և Ֆրանսիան ներկայացնող Ստեֆան Վիսկոնտին Ադրբեջանի մայրաքաղաք ժամանելուց առաջ հանդիպումներ էին ունեցել Երևանում և Ստեփանակերտում: Երեկ համանախագահները մասնակցել էին շփման գծում իրադրության դիտարկմանը և Աղդամի մերձակայքում հատելով ռազմաճակատի գիծն անցել էին Ադրբեջանի տարածք:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38234