ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Խաղաղության նոբելյան մրցանակի կարժանանա, եթե նրա վարչակազմին հաջողվի միջուկազերծել Կորեական թերակղզին: Այսպես է կարծում ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Գիտեք, եթե կարողանանք ամբողջությամբ միջուկազերծել Հյուսիսային Կորեան մշտական և լուրջ ռեժիմով, հսկայական ձեռքբերում կլինի և Թրամփի՝ Խաղաղության նոբելյան մրցանակ ստանալու համար ուղի կհարթի»,-հայտարարել է Բոլթոնը:
Այս տարի նոբելյան մրցանակակիրներ են դարձել Դենիս Մուքվեգեն և Նադիա Մուրադը՝ «զինված հակամարտություններում և պատերազմներում սեռական բռնությունը որպես զենք գործածելը դադարեցնելուն ուղղված ջանքերի համար»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38206