Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենա դեկտեմբերի 9-ին. Փաշինյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան դեկտեմբերի 9-ին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:


«Նախագահը հրամանագիրը կստորագրի՝ կտեսնենք: Պայմանավորվածությունն այդպիսին է, որ դեկտեմբերի 9-ին է լինելու», - ասաց Փաշինյանը:


Հիշեցնենք, այսօր Ազգային ժողովը երկրորդ փորձից կընտրի վարչապետ, միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, սակայն ինչպես և անցած շաբաթ, այս անգամ ևս նրա առաջադրումը կրում է ֆորմալ բնույթ: Եթե այսօր էլ վարչապետ չընտրվի, ապա խորհրդարանը կլուծարվի:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38188