Թուրքիայի Կենտրոնական բանկը կտրուկ բարձրացրել է գնաճի կանխատեսումները

Թուրքիայի կենտրոնական բանկը ընթացիկ եւ հաջորդ տարվա համար կտրուկ բարձրացրել է գնաճի կանխատեսումները: Թուրքիայի Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն, 2018 թվականի վերջին գնաճը կկազմի 23.5տոկոս, հաղորդում է Reuters-ը:

Այս տարի թուրքական արժությը դոլարի նկատմամբ նվազել է գրեթե մեկ երրորդով, ինչը հանգեցրել է սննդամթերքի եւ վառելիքի գների բարձրացմանը եւ խորացրել ներդրողների մտահոգությունները տնտեսության եւ բանկային հատվածներում հնարավոր հետեւանքների առնչությամբ:

ԿԲ-ն, հայտնվելով պարտքերի ծախսերի համար նախագահ Թայիփ Էրդողանի ճնշման տակ, այս տարի տոկոսադրույքները պահել է 24 տոկոսի սահմանագծում, ինչը 2018-ի վերջին գնաճի վերանայված կանխատեսումից մի փոքր ավել է: Այս քայլն օգնել է լիրային փոխհատուցել որոշ կորուստներ:

«Գումարավարկային քաղաքականության խիստ դիրքորոշման եւ համակարգման քաղաքականության ուժեղացման պայմաններում, որն ուղղված է գնաճի մակարդակի նվազեցմանը, կանխատեսվում է գնաճի աստիճանական մոտեցում նպատակային ցուցանիշին», - ասել է ԿԲ ղեկավար Մուրատ Ցետինկայը՝ ներկայացնելով գնաճի մասին զեկույցը:
Թուրքիայի Կենտրոնական բանկը բարձրացրել է նաեւ գնաճային կանխատեսումը 2020 թվականի վերջի դրությամբ՝ գնաճի մասին նախորդ զեկույցում 6,7 տոկոսից մինչեւ 9,5 տոկոս:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38177