ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուշագիր է ստորագրել, որը թույլ է տալիս հրաժարվել Իրանից նավթի մատակարարումներից: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
Հուշագիրը հասցեագրված է պետքարտուղարությանը, ֆինանսների նախարարությանը և էներգետիկայի նախարարությանը: Դրանում ասվում է, որ այն կազմվել է նավթի համաշխարհային շուկայի «մարակրկիտ վերլուծության» արդյունքում:
Թրամփն ընդգծել է, որ աշխարհում «բավարար քանակությամբ» նավթ և նավթամթերք է արտադրվում՝ դրանց պահանջարկն ԱՄՆ-ում բավարարելու և Իրանից գնումները «զգալիորեն կրճատելու» համար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38169