Վաշաձեն ժխտել է Վրաստանում «քաղաքացիական պատերազմի» սկսվելու հնարավորությունը

«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումից Վրաստանի նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն այն կարծիքին է, որ անտեղի են գործող իշխանությունների ներկայացուցիչների այն մտահոգությունները, թե պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակը Վրաստանում «քաղաքացիական պատերազմի» սկիզբ կդառնա:


Ավելի վաղ խորհրդարանական մեծամասնությունից պատգամավոր Գեդեւան Փոփխաձեն լրագրողներին հայտարարել էր, որ եթե նախագահ դառնա Վաշաձեն, ապա երկիր կվերադառնա նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ներում կշնորհվի նախկին պաշտոնյաներին, ինչը «քաղաքացիական պատերազմի «սկսվելու քայլ» կլինի: «Ոչ մի ռեւանշ, ոչ մի «քաղաքացիական պատերազմ», ոչ մի դիմակայություն կամ քաղաքացիական ընդդիմախոսների բռնաճնշում, նրանց ահաբեկում ու ֆիզիկական հաշվեհարդար չի լինի»,-ասել է Վաշաձեն:


Նա նաեւ պարզաբանել է վերջերս արած իր հայտարարություններն այն մասին, որ ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է ներում շնորհել նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին եւ ազատել ձերբակալված նախկին պաշտոնյաներին: Վաշաձեի խոսքով՝ ինքը բոլորին ներում շնորհելու ցանկություն ունի, բայց դրա համար անհրաժեշտ է ներգրավել դատախազությանը եւ համաներման հանձնաժողովին, հետեւաբար այդ մարդկանց «պետք է ներում շնորհի պետությունը՝ գործող օրենսդրության համաձայն»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38133