Հերոին, հաշիշի յուղ. սկսել է ակտիվանալ ԱՄՆ-ից եւ Եվորպայից դեպի ՀՀ նարկոտրաֆիկը. ՊԵԿ

2018 թվականի հունվար-հոկտեմբերին ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչությն աշխատակիցները կանխվել են մաքսային իրավախախտումների 126 փորձ, որոնցից 70-ով հարուցվել է քրգործ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը:


Այնուհետեւ նա ավելի մանրամասն ներկայացրրց իր ասելիքը: Մասնավորապես, նրա խոսքով, հայտնաբերվել է թմրամիջոցների մաքսանենգության մի քանի խոշոր խմբաքանակ: «Մաքսանենգները փորձել են Հայաստան ներկրել ավելի քան 4 կգ կոկաին, 2 կգ ափիոն, 4 կգ մարիխուանա, 3 գրամ մեթադոն, մոտ 0,5 կգ հերոին տեսակի թմրանյութ, ինչպես նաեւ 6 գրամ հաշիշ, հաշիշի յուղ պարունակությամբ 290 հատ էլեկտրոնային սիգարետ եւ թմրամիջոցի պարունակությամբ քաղցրավենիք: Հաշվետու ժամանակաշրջանում կանխվել են նաեւ մոտ 8 կգ ափիոն եւ ավելի քան 13 կգ մետամֆետամին տեղակի թմրանյութերի արտահանման փորձեր»,-ընդգծեց Վարդան Վարդանյանը:


Նա ընդգծեց, որ թմրանյութերի մաքսանենգության դեպքերը հիմնականում հայտնաբերվել են փոստային առաքանիներում: Ըստ նրա, ԱՄՆ-ից հիմնականում փորձ է արվել ներմուծել «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց պարունակող էլեկտրոնային սիգարետներ, իսկ Եվրոպայից՝ թմրանյութ պարունակող դեղահաբեր: Մասնավորապես, փոստային ծանրոցներում հայտնաբերվել է ավելի քան 22 կգ դեղորայք, որոնցից 3 հազար դեղահաբը՝ թմրանյութի եւ հոգեմետ նյութի պարունակությամբ:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38122