Թուրքիան լիովին աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների 7-րդ եռակողմ հանդիպմանը:
«ՆԱՏՕ-ի անդամներից ամենաշատը հենց մենք ենք աջակցում դաշինքին Վրաստանի անդամակցությանը», - ասել է Չավուշօղլուն՝ շեշտելով, որ Թուրքիան նաև կշարունակի սատարել «եղբայրական Ադրբեջանին» միջազգային բոլոր հարթակներում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38088