Ստամբուլում շահագործման է հանձնվել նոր օդանավակայանի առաջին հատվածը: Ապագայում այն հավակնում է աշխարհում ամենամեծը լինել:
Ինչպես հայտարարել է բացմանը ներկա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մինչ ամբողջական շահագործման հանձնելը, կշարունակի գործել նաև Աթաթուրքի անվան օդանավակայանը: «Հետագայում Աթաթուրքի օդանավակայանը կօգտագործվի ավիացիոն տոնավաճառների, այլ միջոցառումների համար»,-հավելել է Թուրքիայի նախագահը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Օդանավակայանի առաջին հատվածի շինարարության համար հատկացվել է 6 մլրդ եվրո: Օդանավակայանի շինարարությունը շարունակվել է 4 տարի, մասնակցել է 10.000 բանվոր: Օդանավակայանի տարածքի ընդհանուր մակերեսը 76,5 մլն քմ է:
Գիշերային օդային հաբն ունենալու է 6 թռիչքուզի, կայանատեղի 500 ինքնաթիռի համար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38083