ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության վարկանիշը մեկ շաբաթում նվազել է մինչեւ 40 տոկոսով, նշված է Gallup ընկերության ամենաշաբաթյա հարցման մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վերջին հարցման արդյունքներով, որն անցկացվել է հոկտեմբերի 28-ին, ԱՄՆ առաջնորդի աջակցությամբ հանդես է եկել ամերիկացիների 40 տոկոսը, ինչը 4 տոկոսային կետով նվազել է մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 21-ին անցկացված հարցմամբ գրանցված ցուցանիշից: Պետության ղեկավարի աշխատանքի մասին բացասաբար է արտահայտվել հարցման մասնակիցների 54 տոկոսը:
Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 22-28-ը 1,5 հազար չափահաս ամերիկացիների շրջանում: Սխալը մոտ 3 տոկոս է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38075