Նիկոլ Փաշինյանին դարձյալ առաջադրել են որպես վարչապետի թեկնածու

Նոյեմբերի 1-ին կայանալիք վարչապետի ընտրության 2-րդ փուլին առաջադրվել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:


Նրա թեկնածությունն առաջադրելու համար կազմակերպված ստորագրահավաքին միացել են «Ելք», «Ծառուկյան» խմբակցությունները, ինչպես նաև ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները:


Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի խոսքով՝  երկրորդ անգամ ևս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում:


Հիշեցնենք, վարչապետի ընտրության առաջին փորձը տեղի ունեցավ հոկտեմբերի 24-ին: Նիկոլ Փաշինյանին առաջադրել էր Ելք խմբակցությունը՝ հայտարարելով, որ նրա օգտին պետք չէ կողմ քվեարկել, քանի որ առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38070