Թուրքիան պահանջել է լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետաքննությունը «հնարավորինս արագ» ավարտել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնել են, որ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը հանդիպել է թուրքական հետախուզության ղեկավարի հետ. տեղեկացնում է Reuters-ը։
«Մենք, բնականաբար, առավելություն ենք տեսնում նրանում, որ մեր դատախազները տեղեկատվություն են փոխանակում եւ աշխատում են միասին»,- Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի ԱԳ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն։
«Համագործակցությունը կշարունակվի, սակայն այն չպետք է ձգձգվի կամ արտահոսքի վերածվի։ Հետաքննությունը պետք է հնարավորինս արագ ավարտվի, որպեսզի ամբողջ ճշմարտությունը բացահայտվի»,- հավելել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38056