Ստամբուլում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:
Տեղեկության համաձայն` կողմերը դիտարկել են երկու եղբայրական պետությունների միջև բոլոր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր:
Այսօր Ստամբուլում կկայանա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը: Նրանք կքննարկեն կարևոր տարածաշրջանային նախագծեր, անվտանգությանն առնչվող հարցեր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38029