Փորձագետ. Ստամբուլում Սիրիայի հարցով գագաթնաժողովը Պուտինի և Էրդողանի հաջողությունն է

Ստամբուլում Սիրիայի հարցով քառակողմ հանդիպումը Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի հաջողությունն է: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Հասան Օքթայը:


Ըստ նրա, Ֆրանսիայի ու Գերմանիայի անդամակցումն այդ գործընթացին, որն իրականացնում էին ՌԴ-ն ու Թուրքիան Աստանայում ու Սոչիում, ընդլայնել է սիրիական հակամարտության բանակցային գործընթացի մասնակիցների շրջանակը:


Նա նշել է, որ Ստամբուլի գագաթնաժողովը կմտնի պատմության մեջ, քանի որ չորս երկրներն էլ երաշխավորել են Սիրիայի տարածքային ամբողջականությունը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/38025