Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը եւ ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուդոլֆ Միխալկան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:
Ինչպես հայտնում է հարևան երկրի ԱԳՆ-ն, Մամեդյարովը հայտարարել է, որ «հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթերի հիման վրա»:
Իր հերթին, Ռուդոլֆ Միխալկան շնորհակալություն է հայտնել տեղեկատվության համար` նշելով, որ առաջին անգամ է այցելում տարածաշրջան:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37980