Մոսկվայում ծանր բանակցություններից հետո Ջոն Բոլթոնը մեկնել է ՀՀ ու Ադրբեջան: ԱՄՆ-ն ցանկանում է ստիպել Երևանին ու Բաքվին միանալ Իրանի շրջափակմանը` դրա դիմաց առաջարկելով ղարաբաղյան հարցի կարգավորում: Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսեյ Դզերմանտը:
Նա նշել է, որ Իրանի հետ հարաբերությունների վատթարացման կամ խզման համար ԱՄՆ-ն օգտագործելու է ԱՄՆ-ում հայկական սփյուռքը:
Բոլթոնը ՀՀ-ում հայտարարել է նաև, որ Իրանի հետ սահմանը խնդրահարույց է դառնալու:
Ըստ փորձագետի, Թեհրանը պետք է մեծ ջանքեր գործադրի, որպեսզի թույլ չտա ամերիկացիներին կտրել նրանց ելքերը դեպի եվրասիական ու եվրոպական շուկաներ:
Դզերմանտի խոսքով, Իրանի համար շատ կարևոր են հյուսիսային արտահանման ուղղությունները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37948