Բոլթոնը Վրաստանում քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանից հետո այցով մեկնել է Վրաստան:


Բոլթոնը հանդիպումներ է ունեցել Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիայի և պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հետ, որոնց ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:


Հանդիպումների ընթացքում ընդգծվել է Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցության կարևորությունը անվտանգության ոլորտում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37942