Ջոն Բոլթոնի այցը Բաքու վկայում է այն մասին, որ Մերձկասպյան տարածաշրջանում ԱՄՆ-ն շեշտը դնում է Ադրբեջանի վրա: Այդ մասին հայտարարել է փորձագետ Անդրեյ Սիզրանովը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերությունները քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում շարունակվելու են ամրապնդվել:
Ըստ նրա, Բոլթոնի այցը Հարավային Կովկաս կրում էր ավելի շատ իրավիճակի մոնիթորինգի բնույթ, իսկ ղարաբաղյան հարցի վերաբերյալ քայլերը հնարավոր է ձեռնարկվեն ապագայում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37933