Վրաստանի վարչապետը քաղաքացիներին ակտիվության կոչ է արել ընտրություններին

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ամփոփել է նախընտրական արշավի արդյունքները երկրում եւ ակտիվության կոչ է արել բնակչությանը նախագահական ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 28-ին:

«Մի քանի օրից մեզ մոտ կլինի շատ կարեւոր ու պատասխանատու օր. երկրում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Ես ցանկանում եմ կոչ ուղղել մեր քաղաքացիներին. «Գնանք ընտրությունների եւ կատարենք ցանկալի ընտրությունը», ասել է Բախտաձեն:


Վրաստանի նախարարների կաբինետի ղեկավարը երկրի բնակիչներին խոստացել է, որ նրանց ձայնի իրավունքը երաշխավորված կլինի: Առաջիկա ընտրությունները կդառնան Վրաստանի նախագահի վերջին ուղղակի ընտրությունները: Այս անգամ ժողովրդի ընտրյալը նախագահի պաշտոնը կզբաղեցնի վեց տարի, հինգի փոխարեն, ինչպես դա եղել է մինչ այժմ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37927