Բոլթոնը Հայաստանին խորհուրդ է տվել հրաժարվել «պատմական կաղապարներից»

Հայաստանի համար հիմնարար հարցը ինքնիշխանության ամբողջական իրականացնումն ու արտաքին ազդեցությունից անկախությունն է։


Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։


«Կարծում եմ, որ ժողովրդի համար կարեւոր է համաշխարհային հարթակում լայն հնարավորություններ ունենալ եւ կաշկանդված չլինել «պատմական կաղապարներով»։


ԱՄՆ տեսանկյունից որքան հզոր է ժողովրդավարությունը, այնքան մեծ հնարավորություններ կան ԱՄՆ–ի եւ այդ արժեքները կիսող մյուս երկրների հետ հաղորդակցվելու»,–հայտարարել է Բոլթոնը։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37911