Կառավարությունը 56,8 միլիոն դրամով պակաս գումար կհատկացնի ՊՆ-ին

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց 56,8 միլիոն դրամով նվազեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը 2018 թվականի պետական բյուջեով կատարված հատկացումները:

Նշվում է, որ միջոցները կուղղվեն այն ծախսերին, որոնց մանրամասները այսօրվա նիստի գաղտնի ռեժիմում զեկուցել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

Դավիթ Տոնոյանը, միաժամանակ, կառավարությունից մեկ օր ժամանակ խնդրեց, որպեսզի տենիկականա փոքրիկ շտկումներ կատարվեն:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37905