«Սասնա ծռեր» կուսակցությունը Արցախում հիմնում է իր կազմակերպությունը, որի հիմնադիր համագումարը նախատեսված է նոյեմբերի 17-ին։ Այս մասին հայտարարել է «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանը։ Նրա ելույթից մի հատված տեղադրված է «Սասնա ծռեր» կուսակցության Facebook-յան էջում տարածված տեսանյութում։
Սեֆիլյանի խոսքով, նրանք պատրաստվում են մեկնել Արցախ մեծ ավտոերթով եւ անցել Բերդձորով, որտեղ 2015 թ-ին բռնություն էր կիրառվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների վրա։ «2015 թ-ից Արցախի բնակխության վրա մեծ խարան կա, Բերդձորի խարանը։ Մենք այդ օրը մեծ ավտոերթով անցնելու են Բերդձորով, որպեսզի մաքրենք այդ խարանը», - հայտարարել է Սեֆիլյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
[fb_video url=" https://www.facebook.com/sasnatzrer/videos/1799330853497759/]
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37890