Թրամփը կարող է վերացնել ԱՄՆ կողմից Բաքվին ֆինանսական աջակցության սահմանափակումը. Բոլթոն

ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել իր լիազորությունները և դադարեցնել 907-րդ բանաձևը, որով սահմանափակվում է ԱՄՆ-ի կողմից պետական մակարդակով Ադրբեջանին ֆինանսական աջակցության ցուցաբերումը:

Նա նշել է, որ այդ բանաձևն ընդնունվել է Կոնգրեսի կողմից, իսկ գործադիր իշխանությունը պարտադիր չէ, որ ունենա նույն քաղաքական դիրքորոշումն ու ԱՄՆ-ի սահմանադրությամբ արտաքին քաղաքականության համար պատասխանատու է նախագահը:

Բանաձևն ընդունվել է 1992թ.-ին և արգելում էր ամերիկյան վարչակազմին կառավարական մակարդակով աջաիցություն ցուցաբերել Բաքվին` Ադրբեջանի և ՀՀ-ի միջև առկա հակամարտության պատճառով:


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37888