ԼՂ հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է. Գլազև

Եթե ԵԱՏՄ անդամ դառնան հետխորհրդային տարածքի բոլոր երկրները, ապա հակամարտություն քիչ կլինի։ Այս մասին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը:


«Մեր դիրքորոշումն այն է, որ հետխորհրդային տարածքներում հակամարտությունները պետք է լուծվեն բանակցությունների, խորհրդակցությունների և փոխզիջումների միջոցով։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի հակամարտություններ չլինեն», -ասել է նա ի պատասխան ղարաբաղյան կարգավորման մասով հնչած հարցի: 


Գլազևը նաև ակնարկել է, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին հնարավոր է.


«Ինչպես հայտնի է, ԵԱՏՄ-ն փակ սահմաններ չի ճանաչում և համագործակցությունը երկրների միջև կարող է բերել սուր անկյունների հաղթահարմանը»,- ասել է նա:


Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Գլազևը նշել է, երկկողմ հարաբերությունները վերելքի վրա են: Հայաստանը, նրա խոսքով, իրեն գտել է ԵԱՏՄ-ում և հետագայում էլ իրեն հարմարավետ կզգա միությունում:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37788