Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը որոշում է կայացրել ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
Խմբակցությունը նման որոշման է եկել ընտրությունների իրավական կողմն ապահովելու համար:
Խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի խոսքով, այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և խնդիրը ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն: Այս անգամ անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը չընտրի վարչապետ, որպեսզի իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվի:
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց հոկտեմբերի 16-ին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37782