«Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները կպայքարեն՝ ԸՕ նախագիծը ԱԺ նորից բերելու համար

ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները ստորագրահավաք են սկսելու՝ հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կրկին ԱԺ բերելու համար: Այս մասին ԱԺ հերթական նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա հորդորել է ՀՀԿ գործընկերներին այս անգամ չբոյկոտել և չտանել սադրանքների, այլ մասնակցել Ընտրական օրենսգրքի քննարկմանը:

«Այն պատգամավորները, ովքեր ի սկզբանե հավանություն են տվել օրենսգրքին, ներկա են լինելու և քվեարկելու են: Նրանք, ովքեր ուզում են, որ մեր երկրում տեղի ունենան արդար ընտրություններ՝ այնպիսի օրենսգրքով, որն ընտրությունների վստահելիության խնդիր չի առաջացնի, պետք է միանան ստորագրահավաքին»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը առաջին ընթերցում չանցավ` քվեարկության ժամանակ քվորում չապահովվեց:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37770