Արհեստածին լարվածությունը ստեղծում է Գագիկ Ծառուկյանը. Արթուր Գևորգյան

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը Facebook-յան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ։


«Կարծում եմ շատերին հայտնի է, թե ինչ է տեղի ունեցել սպորտի նախարարության շենքի դիմաց: Տեղի ունեցածի առթիվ ցանկանում եմ մի քանի կարևոր հանգամանք արձանագրել:


Սպորտի նախարարը հեռախոսազրույցի միջոցով ցանկություն հայտնեց հանդիպել և բոլոր խնդիրները քննարկել և նշեց, որ հանդիպումը տեղի կունենա բողոքող անձանց ներկայացուցչի հետ: Սակայն հանդիպումը տեղի ունեցավ առանց այդ անձանց ներկայացուցիչների մասնակցությամբ:


Հետևություն. վերջիններս միանշանակ ուղղորդվում են ՀԱՕԿ նախագահի կողմից և արհեստածին լարվածությունը ստեղծում է հենց Գագիկ Ծառուկյանը՝ ցանկանալով նաև «տիրանալ» Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիային:

Մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հանգամանք պետք է արձանագրել:


Այսօր նախարարի հետ հանդիպմանը երկուստեք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական ճանապարհով, սակայն նախարարի հետ հանդիպման ժամանակ երկուստեք քննարկածը և արձանագրածը որևէ կերպ չի արտացոլում նախարարության պաշտոնական հայտարարության բովանդակությունը:


Պատահական չէ, որ նախարարը խուսափեց քննարկման հրապարակայնությունից, քանի որ խոսեցինք մի բան, սակայն հայտարարեց մեկ ուրիշ բան:


Հետևություն. Նախարարը, ինչպես միշտ ուղղորդվում է Գագիկ Ծառուկյանի կողմից:


Այժմ անդրադառնանք նախարարության պաշտոնական հայտարարությանը, որով արհեստածին խնդրի կարգավորումը տեսնում են արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությամբ:


Դրա վերաբերյալ հարկ եմ համարում նշել, որ Ֆեդերացիայի կանոնադրության 12.2 կետի համաձայն՝ ընտրությունների ընթացակարգը պետք է հաստատվի ԱԻԲԱ-ի կողմից:


Իսկ 13.2 կետի համաձայն՝ ընտրությունների արդյունքները, ինչպես նաև ֆեդերացիայի կառուցվածքը ներկայացվում է ԱԻԲԱ-ի վերջնական հաստատմանը և ճանաչմանը:


Միանշանակ արձանագրենք, որ ԱԻԲԱ-ն հաստատել և ճանաչել է ընտրությունների արդյունքները (ապացույցները բազմիցս ներկայացվել են), ուստի արտահերթ ընտրություններ անցկացնելու օբյեկտիվ անհրաժեշտությունը բացակայում է:
Ավելին՝ կանոնադրության 10.5.7. կետի համաձայն՝ համաժողովի որոշումը, որն ընդունվել է օրենքի կամ Կազմակերպության կանոնադրության խախտմամբ կամ ոտնահարել է Կազմակերպության կամ նրա մասնակցի (անդամի) իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել Կազմակերպության կամ մասնակցի (անդամի) դիմումի հիման վրա: Դիմումը կարող է տրվել 60 օրվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ Կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որոշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:


Այսինքն կանոնադրությամբ նախատեսված իրավական ընթացակարգը անտեսելով՝ բողոքավորները և նախարարությունը, առանց որևէ ծանրակշիռ փաստարկ ներկայացնելու, առաջարկում են անցկացնել արտահերթ ընտրություններ:


Հայտարարության տեքստի մեջ առնվազն տարակուսելի է նաև այն հանգամանքը, որ նախարարը ընդգծել է մեկ այլ ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպման փաստը, որը որևէ ողջամիտ տրամաբանության մեջ չի տեղավորվում:


Այսինքն պետք է ենթադրել, որ նախարարը ազգային Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի խնդիրների առնչությամբ հաշվի է առնում նաև այլ ֆեդերացիաների նախագահների կարծիքները, առավել ևս այն պարագայում, որ այդ ֆեդերացիայի նախագահը չի հանդիսանում ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի անդամ:


Եթե Գագիկ Ծառուկյանն իր խոստացած ֆեդերացիան հիմնադրել է, ապա թող բարի լինի զարգացնի այդ ֆեդերացիան:


Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ անթերի ոչինչ չի լինում, իսկ թերությունների դեպքում պատրաստ ենք ֆեդերացիայի յուրաքանչյուր անդամի հետ քննարկել ցանկացած խնդիր և ողջամիտ և առարկայական լուծումներ գտնել», - գրել է Արթուր Գևորգյանը։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37633

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel