Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քնել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Twitter-ում այդ մասին տեսանյութ է տեղադրել լրագրող Աբդուլլահ Բոզկուրտը։
«Նախագահ Էրդողանն այնքան հուզված է մոլդովացի գործընկերոջ հետ հանդիպումից, որ քնում է ընդունող կողմ հանդիսացող նախագահ Իգոր Դոդոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ»,- գրել է լրագրողը։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես են ծանրանում Էրդողանի կոպերը, եւ նա փորձում է պայքարել նիրհի դեմ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37628