Հայաստան կժամանի Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
«Ջիուլիանին Թրամփի աջակիցն, ընկերն ու խորհրդականն է: Նաև Թրամփի անձնական իրավաբանը: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետ:
Ի դեպ, Վերջերս Սորոսին անվանել էր «անտիխրիստ»: Դրա համար նորից ասեմ, Սորոսն ու ԱՄՆ-ն իրար հետ կապ չունեն»,- գրել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37625