Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ Կերչի պոլիտեխնիկական քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած երիտասարդը չէր կարող միայնակ գործել:
«Տեղում նա գործել է միայնակ, դա հասկանալի է, սակայն նախապատրաստական աշխատանքները, իմ ու իմ գործընկերների կարծիքով, այդ տականքը չէր կարող միայնակ իրականացնել»,- ասել է Աքսյոնովը և ընդգծել, որ այժմ հատուկ ծառայությունների առաջ խնդիր է դրված պարզել հարձակման կազմակերպիչներին:
Հոկտեմբերի 17-ին քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովն ինքնաշեն ռումբ է դրել կրթական հաստատության ճաշարանում, իսկ հետո կրակ բացել, այնուհետ ինքնասպան եղել քոլեջի գրադարանում: Ողբերգության հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Զոհերի թվում եղել են քոլեջի սաներ ու աշխատակիցներ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37604