ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ֆինանսապես օգնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Հորդորը նա հրապարակել է Facebook-յան իր էջում:
«Սիրելի հայրենակիցներ, եթե դուք ցանկություն եւ հնարավորություն ունեք ֆինանսապես աջակցել «Քաղաքացիական պայմանագրին», աշխարհի ցանկացած կետից կարող եք օնլայն փոխանցումներ կատարել:
Շնորհակալ ենք ձեր նվիրատվությունների համար: Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր կայքն է գործարկվել եւ նրա բովանդակությանը նույնպես կարող եք ծանոթանալ»,- գրել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37589