ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել միասեռ ամուսնություններն արգելող օրինագիծ․ Ուրիխանյան

ՀՀ Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրվել միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծ, որի հեղինակն է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։


«Նախագծով առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը», - ասված է Ուրիանյանի տարածած հաղորդագրության մեջ։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37581