Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցները անարգանք է անվանել իրանցիների մարդկային իրավունքների հանդեպ։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
«ԱՄՆ վերջին պատժամիջոցները խախտում են Միջազգային Դատարանի երկու կարգադրությունները. չխոչընդոտել հումանիտար առևտրին և չխորացնել հակամարտությունը։ Օրենքի գերակայության և ողջ ժողովրդի մարդու իրավունքների լիակատար անտեսում։ Անօրինական ամերիկյան ռեժիմի անբարյացակամությունը իրանցիների նկատմամբ ուժեղանում է պատժամիջոցների նկատմամբ նրա կախվածությամբ»,– գրել է Զարիֆը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37562