Ռուս–հայկական կապերն, որոնք հիմնվում են բարեկամության, փոխադարձ հարգանքի եւ վստահության բազմադարյա ավանդույթների վրա, կրում են դաշնակցային բնույթ եւ շարունակում են աստիճանաբար զարգանալ ամենատարբեր ոլորտներում։
Այս մասին ասված է EXPO-RUSSIA ARMENIA միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի մասնակիցներին ուղղված ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձում։ Ուղերձը պաշտոնական բացմանը ընթերցել է ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ ՌԴ–ՀՀ հարաբերությունների հետագա ամրապնդմանը կնպաստի երկու երկրների էներգետիկ փոխգործակցությունը ԵՏՄ շրջանակներում։
«Երկար տարիներ ցուցահանդեսի արգասաբեր գործունեությունը վերածվել է փորձի, առաջատար մշակումների եւ փոխշահավետ շփումների փոխանակման պահանջված հարթակ ձեռնարկատերերի շրջանակների համար»,–նշել է Լավրովը։
«Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 17-19-ը կանցկացվեն «EXPO-RUSSIA ARMENIA 2018» միջազգային արդյունաբերական 8-րդ ցուցահանդեսը եւ Եվրասիական 6-րդ բիզնես-ֆորումը:
Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանի ԱԳՆ–ի եւ «Մինպրոմտորգ»–ի. ՀՀ–ում ՌԴ դեսպանատան ու Առեւտրային ներկայացուցչության, ՀՀ նախարարությունների ու գերատեսչությունների աջակցությամբ։ Ցուցահանդեսի հովանավորը «Մուլտի Գրուպ» կոնցեռնն է։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37557