Պայթյուն է որոտացել Ղրիմի Կերչ քաղաքի մետալուրգիական ուսումնարանում: Անհայտ պայթուցիկ սարք է գործի դրվել: Ինչպես հայտնում է kerch.fm-ը, այդ մասին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 17, վիրավորվել՝ մոտ 50 մարդ: Տուժածներից 20-ը հոսպիտալացվել է:
Դեպքի վայրում աշխատում են շտապ բուժօգնության բրիգադներ, արտակարգ իրավիճակների ծառայության ու Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:
Կրեմլից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել են կատարվածի մասին: Կերչ է մեկնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37547