Սահակաշվիլին մեղադրվում է գործարար Պատարկացիշվիլիի սպանությունը թույլատրելու մեջ

Վրաստանի գլխավոր դատախազությունը բացահայտել է հայտնի գործարար և միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:


Ըստ դատախազության` պարզվել է, որ նրա սպանությունը թույլատրել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:


«Գործարարին կարող էին թունավորել նյութով, որը բնական մահի տպավորություն է առաջացրել»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում:


Գործարարը Սահակաշվիլիի ղեկավարման տարիներին անցել էր ընդդիմության շարքերը և պատրաստվում էր կուսակցություն ստեղծել ու մասնակցել նախագահական ընտրություններին: Նրան մահացած են գտել Լոնդոնի իր առանձնատանը 2008-ի փետրվարի 12-ին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37535