Ադրբեջանն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի ավելացնի երկրի տարածքով բեռների տարանցման ծավալները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում TRACECA-ի ծրագրերի ղեկավար Ակիֆ Մուստաֆաևը:
Ըստ նրա, դրա համար պետք է լուծել որոշակի հարցեր:
Նրա խոսքով, պետք է նոր բեռնափոխադրողներ ներգրավվել, այդ թվում Աֆղանստանից ու Ուզբեքստանից: Պետք է միացյալ սակագնային համակարգ ներդնել` Չինաստանից դեպի Եվրոպա արտահանվող ապրանքների համար, որոնք անցնում են Ադրբեջանով:
Ակիֆ Մուստաֆաևը հավելել է, որ մեծ հեռանկարներ կան կապված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հետ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37462