ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը հասել է 2012 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին

ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդը 2018 ֆինանսական տարում աճել է 17 տոկոսով եւ հասել 779 միլիարդ դոլարի նշագծին: Այս մասին է վկայում ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ Սպիտակ տան Վարչա-բյուջետային վարչության ղեկավար Միք Մալվեյնիի համատեղ հաշվետվությունը:


Այսպիսով, բյուջեի պակասուրդն ԱՄՆ-ի համախառն ներքին արդյուքի նկատմամբ աճել է մինչեւ 3,9 տոկոս եւ հասել 2012 թվականից ի վեր ռեկորդային ցուցանիշի: Հաշվետության մեջ նշված է Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի տնտեսական քաղաքականության հաջողությունը երկրի հասարակ բնակիչների համար:


Այսպես, Թրամփի նախագահության սկզբից ԱՄՆ-ում ստեղծվել է չորս միլիոն աշխատատեղ, քաղաքացիների իրական աշխատավարձերն աճել են 1,4 տոկոսով, բացի դրանից նկատվում է գործազրկության ցածր մակարդակ:


Հաշվետվության համաձայն ԱՄՆ-ի ընդհանուր ծախսերն աճել են 3,2 տոկոսով կամ 127 միլիարդ դոլարով, մինչդեռ եկամուտներն աճել են սոսկ 14 միլիարդով կամ 1,4 տոկոսով: Ավելի վաղ տեղեկացվել է, որ այս իսկ ֆինանսական տարում ԱՄՆ-ի պետական պարտքն աճել է ավելի քան 1,2 տրիլիոն դոլարով եւ հասել 21,5 տրիլիոն դոլարի ռեկորդային նշագծին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37461