Սիրիական Իդլիբում կարգավորման մասին ռուս-թուրքական համաձայնությունը հաջողությամբ կյանքի է կոչվում: Խմբավորումների մեծ մասը հետ է քաշել ծանր զինտեխնիկան ապառազմականացված գոտուց: Այդ մասին հայտարարել է փորձագետ Հասան Օքթայը:
Նա նշել է, որ Իդլիբում ապառազմականացված գոտու ստեղծումն իրական նախագիծ է: Դա հիմք է հանդիսանալու քրդական ահաբեկչական խմբերի դեմ հետագա պայքարի համար` Եփրատից արևելք:
Ըստ փորձագետի, Իդլիբի ապառազմականացումը լավ հիմքեր կստեղծի Եփրատի արևելքում գործողությունների համար:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/37427